Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) ի սկզբանե նպատակ է դրել մրցակցային դրամաշնորհների միջոցով խթանել Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական ներուժի զարգացմումը։
ԵՊՀ աշխատակից, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդան Գեւորգյանը ԳԱՏԱՀ-ի շահառուներից մեկն է: Aravot.am-ի հետ զրույցում երիտասարդ գիտնականը պատմեց, որ մի խումբ երիտասարդներով հիմնադրել են PSI ընկերությունը, որը զբաղվում է գիտական արդյունքների, տեխնոլոգիաների, նորարարությունների առեւտրայնացմամբ: «Լինելով կրթությամբ ֆիզիկոս՝ դեռ ասպիրանտուրայի տարիներին հասկացա, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը հաջողությունների ձգտում ունեցող երիտասարդ գիտաշխատողի համար, անշնորհակալ գործ է: Հասկացա, որ պետությունից առաջիկա տարիներին չպետք է սպասելիքներ ունենալ: Լա՛վ, ասենք որեւէ ինստիտուտում 50000 դրամ աշխատավարձդ մի քանի տարուց դարձավ 100000 դրամ, մի՞թե դա ինչ-որ բան է փոխում: Եթե երիտասարդ գիտաշխատողն ուզում է մնալ Հայաստանում եւ զբաղվել գիտությամբ ու ստանալ նորմալ աշխատավարձ, ապա դրա համար մեկ ճանապարհ կա՝ գիտական արդյունքների առեւտրայնացումը, ինչը նշանակում է, որ պետք է փորձել գիտական այնպիսի հետազոտություններով զբաղվել, որոնք հետաքրքրություն են ներկայացնում շուկայում»՚,- կարծում է Վարդան Գեւորգյանը:
Նրա կարծիքով դա զուտ գիտության խնդիր չէ, այն Հայաստանի համար ազգային անվտանգության եւ ռազմավարության խնդիր է: Նա հայտարարում է. կամ դա պետք է ասօրվանից սկսենք, կամ ամբողջ կյանքում կմնանք, որպես ծիրան արտահանող երկիր՚: Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև