2012թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին վերանորոգվեց Սադախլու անցակետը, ինչը ավելի հարմարավետ է դարձրել սահմանն անցնելը: Եթե նախկինում Հայաստանի սահմանը անցնելիս մարդիկ ավտոմեքենաներից իջնում էին եւ քայլելով անցնում անցակետը, որովհետեւ այն երկուսն էր (մուտք եւ ելք), ապա այժմ դա կատարվում է առանց մեքենայից իջնելու, քանի որ անցակետերը հիմա հինգն են: Տեղադրված է տեսախցիկ, ինչի միջոցով հենց մեքենայի մեջ ուղղակի նկարելով մարդկանց եւ ստուգելով անձնագրերը թույլատրում են անցնել մյուս երկիր: