Լրահոս
Օրվա լրահոսը

Կպատժեն՝ լեռնցու օրենքներով

Օգոստոս 06,2012 16:45

«ՀՀԿ-ն միասնական, կուռ կառույց է Թալին քաղաքում: Շատ համախմբված կառույց է, եւ մեկ անդաստիարակի մտածելակերպը չի նշանակում, որ պետք է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը կամ ՀՀԿ-ի կառուցողական մոտեցումները: Նման մարդկանց մենք պատժում ենք ու կպատժենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը՝ անդրադառնալով տեղում ներկուսակցական խնդիրներին: Հիշեցնենք, որ, ի հեճուկս կուսակցական առաջնորդների հրահանգների, կիրակի օրը Թալինում կայացած քաղաքապետի ընտրություններին մասնակցում էր նաեւ Վորոշ Խաչատրյանը, ում սատարում էին ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Aravot.am-ը մարզպետից հետաքրքրվեց՝ ի՞նչ նկատի ունի «պատժել» ասելով՝ ծեծելու են, թե՞ անկյուն են կանգնեցնելու: Մարզպետը պատասխանեց. «Կպատժենք լեռնցու օրենքներով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Մարզպետի հետ զրույցի այլ մանրամասները՝  կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031