Սիրիայի վարչապետ Ռիյադ Հիջաբը լքել է նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը եւ միացել ընդդիմությանը։ Այդ մասին այսօր արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքով հայտարարել է Հիջաբի խոսնակը։
«Այսօր ես հայտարարում եմ մարդասպան եւ ահաբեկիչ ռեժիմը լքելուս մասին եւ հայտարարում եմ, որ միացել եմ ազատության եւ արժանապատվության հեղափոխության շարքերին։ Ես հայտարարում եմ, որ այսօրվանից մի զինվոր եմ այս օրհնյալ հեղափոխությունում», – ասել է Սիրիայի նախկին վարչապետը հայտարարությունում, որը նրա անունից հրապարակել է խոսնակը։
Այսօր ավելի վաղ Սիրիայի պետական հեռուստատեսությունըհաղորդել էր Հիջաբի պաշտոնանկության մասին։
«Ազատություն» ռադիոկայան