Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբանը՝ անչափահասներին բռնաբարելու պատճառների մասին

Օգոստոս 06,2012 16:14

Հայաստանում աճել են անչափահասներին սեռական բռնության ենթարկելու դեպքերը:  Ոստիկանության հրապարակած տվյալներով, այս տարի անչափահասների նկատմամբ բռնության 108 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 83-ի փոխարեն: Եթե անցած տարի 83-ից 33-ն է եղել սեռական բնույթի, ապա  այս տարի  108-ից 43-ը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը անչափահասների բռնաբարությունների դեպքերի աճը պայմանավորում է հասարակության մեջ ագրեսիվության  բարձրացմամբ. «Մեր հասարակության մեջ միջանձնային ագրեսիվությունը բավականին բարձր է, անհանդուրժողականությունը շատ է, փոխադարձ զիջում չկա: Եթե ագրեսիվ վարքը դառնում է արդյունավետ, մարդիկ ձգտում են դառնալ ագրեսիվ: Բռնության ենթարկելը, նույն սեռական բնույթի ագրեսիան դառնում է ցանկալի վարքի նմուշ, դրան նպաստում են այն ֆիլմերը, որոնք մարդիկ նայում են: Կյանքի սեռական կողմը  դարձել է շատ հրապարակային, մատչելի, սեռականությունը եկել է զուտ սիրո կապերին փոխարինելու: Այն մարդիկ, որոնք այսօրվա ագրեսորներն են, արդեն սեռական ագրեսիայի տարբեր պատկերներ ներկայացնող ֆիլմերի,  ժուռնալների, դրանց ազդեցության տակ ձեւավորված մարդկանց սերունդն է»:

Տիկին Նալչաջյանի խոսքերով՝ բռնաբարության դեպքերը նախկինում էլ  եղել են եղել ու մարդկանց բնորոշ են.«Բայց մարդկությանը փրկել է նման երեւյթներից այն, որ  քաղաքակրթույթան զարգացման հետ  բարոյական զարգացում էլ է տեղի ունեցել, այսինքն՝ արգելքներ են եղել, տաբուներ, չի կարելի եւ վերջ, որովհետեւ կան բաներ, որոնք դեմ մարդկայնությանը, քաղաքակրթությանը: Բայց տեղի է ունենում նաեւ քաղաքակրթական ռեգրեսիա՝ նահանջ, մարդկանց մեջ արթնանում են այնպիսի նախնադարյան վայրենի մղումներ, որոնք բարոյականությանն ու քաղաքակրթությանը դեմ են»:

Թե ինչու են 40-ն անց տղամարդիկ բռնաբարում անչափահաս աղջիկներին, հոգեբանի կարծիքով, այդ տարիքի աղջիկներն ավելի շուտ են ծուղակն ընկնում.«14-15 տարեկան աղջիկներն ավելի մատչելի զոհեր են, հատկապես, եթե բռնաբարելուց առաջ բռնաբարողը սիրաշահում է կամ քնքշանքի նշաններ է ցույց տալիս» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031