«Նոր ալիք-2010» երգի միջազգային մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Սոնա Շահգելդյանը նոր է վերադարձել Իտալիայից: Վերադառնալուն պես Սոնան արձագանքել է «Նոր ալիք-2012» երգի միջազգային մրցույթում Սուրեն Առուստամյանի ելույթին: Երգչուհին mamul.am-ին ասել է, որ չի հետևել մրցույթի ընթացքին, բայց որպես լավ երաժիշտ գնահատում է Սուրենին:
Սակայն նա անդրադարձոլ է իր այն վրդովմունքին, որ կապված է Սուրեն Առուստամյանի հետ. «Սուրենին ասուլիսներից մեկի ժամանակ հարց են տվել` իսկ ռուսերենը պարտադի՞ր է, ասել է` այո: Անկեղծ ասած` իրենից չէի սպասում: Բայց մի բան կասեմ նրան ու բոլորին. կարևորը երգելն է ու ապացուցելը, որ հաղթեցիր, իսկ ռուսերենը չնչին բան է, փոքր մինուս, որ կարող ես լրացնել ժամանակի ընթացքում, բայց ահա երգելը…այ դա է մեծ մինուսը,- ասել է երգչուհին հավելելով,- նորից եմ կրկնում, ես Սուրենի համարները չեմ դիտել, ասում են` վատառողջ է եղել և այլն: Ասեմ` վատառողջը կապ չունի, ես էլ լավ չէի, բայց ոչ ոք չիմացավ այդ մասին. երգեցի ու պայքարեցի»:
Արամ Արարատյան