Հուլիսի 29-ին Սիրուշոն Հունաստանում հույն երգիչ Սակիս Ռուվասի հրավերով ելույթ է ունեցել նրա մենահամերգին: Հունական Միկոնոս կղզում տեղի ունեցած համերգին Սիրուշոն կատարել է եվրատեսիլյան «Քելե-քելե»-ն:
«Հուլիսի 29 -ին Հունական կղզիներից մեկում խրախճանք էր, քանի որ տեղի էր ունենալու հույն ամենաճանաչված երգիչներից մեկի` Սաքիս Ռուվասի մենահամերգը: Նա արդեն 20 տարի շարունակ պահպանում է առաջատարի իր դիրքերը: Շատ շոյված եմ, որ հրավիրված էի մասնակցելու: Այս մեծ համերգին որպես հյուր ներկայանալը եվ ինձ արդեն հարազատ դարձած հույն հանդիսատեսի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն էր, որն ինձ տվեց նոր լիցքեր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիրուշոն:
Արամ Արարատյան