Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետը՝ սիրիահայերի մասին.«Միայն տուն կանչելով չէ, պետք է աշխատատեղեր ստեղծել»

Օգոստոս 06,2012 15:35

Այսօր  «Արմատ» ակումբում պատմական գիտությունների պրոֆեսոր, Սփյուռքի պատմության մասնագետ և Սփյուռքի գծով փորձագետ Պետրոս Հովհաննիսյանը խոսեց սիրիահայ համայնքի, սփյուռք գաղափարի և հայկական համայնքների մասին: Ըստ փորձագետի՝ Սփյուռք չէր լինի, եթե չլիներ ցեղասպանություն, ջարդ և կոտորած: Նրա ձեւակերպմամբ՝  Սփյուռքում հայությունը պահպանում է իր ազգային դիմագիծը:

«Այսօր կայացած հայկական համայնքներ ունեն Լիբանանը, Եգիպտոսը, Պարսկաստանը, Սիրիան: Սիրիայի հայկական համայնքը աշխարհի ամենահներից  է, այնտեղ հայերը ընդունված ու սիրված են, նրանք մեկ մարելով ու թուլանալով, մեկ ժայթքելով ու ծաղկելով առաջ են գնում»,-կարծում է մասնագետը:

Նա փաստեց, որ հայության պահպանման և նրանց մեջքի ուղղման գործում մեծ դեր են ունեցել արաբները: Aravot.am-ի հարցին, թե արդյոք սիրիահայերը կցանկանա՞ն վերադառնալ հայրենիք, փորձագետը պատասխանեց. «Հայերը Սիրիայում լավագույն քաղաքացիներ եղան, սակայն Սիրիայի հայաթափում տեղի չի ունենա: Հալեպը թողնել անհնար է, դա երանելի քաղաք է: Մյուս կողմից էլ՝ մենք պատրաստ չենք սիրիահայերին աշխատատեղեր տրամադրել, նրանք հիանալի աշխատողներ են, բարձր վարձատրվող, միայն տուն կանչելով չէ:Պետք է ուժեղացնել Հայաստանը հիմնականում տնտեսապես, բավական է մնանք ուզողների կամ մուրացիկի դերում»::

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031