ՀՀ առողջապահության նախարարի հրամանով օգոստոսի 1-ից մեկ ծննդի հաշվով ծննդօգնության գները մարզերում և Երևանում նույնականացվել են։ Միայն դրա արդյունքում լրացուցիչ մոտ 300 մլն դրամ կուղղվի մարզերի ծննդատներ։
«Մենք կշարունակենք խրախուսել մարզերի բժիշկների աշխատանքը։ Մինչ կադրերով ապահովելը մարզային հիվանդանոցներին նեղ մասնագետներով կօգնեն մայրաքաղաքի բազմապրոֆիլ հիվանդանոցները»,- Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։
«Փաստինֆո» գործակալություն