Լրահոս
Օրվա լրահոսը

Կինը պնդում է, որ ոչ թե սիրեկանի, այլ ծանոթի շանտաժի պատճառով է ինքնասպանության դիմել

Օգոստոս 06,2012 15:31

2012թ. մայիսի 9-ին Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 73-րդ  շենքի  4-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել 27-ամյա Մարինե Սուրիկի Հախվերդյանը: Նա   վնասվածքներով տեղափոխվել էր  Երեւանի բուժհիմնարկներից մեկը: Կինն  ամուսնացած է, ունի 4  տարեկան աղջիկ, ամուսինը  ներկայումս գտնվում է Ռուսաստանում:  Մ. Հախվերդյանը  Հաղարծին գյուղի բնակչուհի է, Դիլիջանի Թախտա թաղամասում վարձով էր ապրում: Մարինեն  ներկայումս ապրում է Հաղարծին գյուղի հորական տանը, նրա խոսքերով` ինքն  ամուսնու հետ պարբերաբար հեռախոսազրույցներ  է ունենում: Նա   ինքնասպանության փորձից հետո ստացած վնասվածքների պատճառով դժվարությամբ է քայլում:  Ոստիկանության Տավուշի քննչական բաժինը դեպքի կապակցությամբ քրեական գործ է  հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Մարինե Հախվերդյանը «Առավոտի» թղթակցին  ասաց, որ ինքնասպանության է  դիմել ոչ թե  սիրեկանի( ինչպես նախկինում տեղեկացրել ենք https://www.aravot.am/2012/05/23/73613/), այլ ծանոթի կողմից շանտաժի ենթարկվելու պատժառով: Այդ տղամարդը նախկինում դատված է : Գործով քննությունը շարունակվում է: Մենք կշարունակենք հետեւել  սույն գործի ընթացքին:

 

Ոսկան  Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031