Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «Գլխավոր պողոտայի վրա որեւէ ծավալային շինարարություն արգելված է»

Օգոստոս 06,2012 14:58

Համազգային թատրոնի կառուցման տարածքի խնդիրն առաջացավ այն ժամանակ, երբ Սոս Սարգսյանը սկսեց տարածք ման գալ դրա կառուցման համար: Նա առաջարկել է  թատրոնը կառուցել Սարյան փողոցում գտնվող Փոստատան դիմաց, «Մալիբու» սրճարանի հետեւը` շատրվանների փոխարեն:

Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ասաց, որ Գլխավոր պողոտան մեր հասարակական տարածքն է, եւ որ Գլխավոր պողոտայի տարածքում Համազգային թատրոնի նոր շենքի կառուցումը կխախտի Երեւանի գլխավոր հատակագիծ-օրենքը, քանի որ ըստ այդ հատակագիծ-օրենքի՝ Գլխավոր պողոտայի տարածքում ծավալային շինությունների կառուցումն արգելված է::

Նա ցանկանում է այդ վայրը տեսնել ոչ թե որպես քանդած շատրվան, այլ կանաչապատ տարածք. «Հիմա այդ տարածքը լցված է սրճարաններով, բայց դրա կողքը արդեն կառուցված բազմահարկերի տակ կան ժամանցի վայրերը: Ասում են, թե թատրոնը հասարակության համար է: Հասարակության համար պետք է լինի կանաչապատ տարածք, ոչ թե ծավալը: Տարածքում բազում առաջարկներ են եղել, որոնք մերժվել են: Գլխավոր պողոտան պետք է թողնենք, որ մարդիկ հանգստանան, սա է նրա առաքելությունը»:
Կա նաեւ ուրիշ խնդիր. շատրվանների տեղում չի կարելի շինություն սարքել,  քանի-որ Մետրոպոլիտենի զարգացման ծրագրով հնարավոր է հետագայում այդ տեղով անցնի մետրոյի գիծ, որը միանալու է մյուս գծերին. «Ես կոնկրետ չգիտեմ, թե երբ կլինի գիծը: Հնարավոր է հինգ, հնարավոր է նաեւ տաս տարի հետո»:
Թատրոնը կպահանջի ավելի խորը հիմք, իսկ գլխավոր հատակագծում ոչինչ նախատեսված չէ կառուցել այդ վայրում:
«Պետք է ուրիշ տարածք ման գալ թատրոնի համար»,- կարծում է Մինասյանը: Ըստ նրա՝ քաղաքն իր հետագա անելիքների համար ռեզերվ չի թողել, քանի որ տարածքները սեփականատերեր ունեն, իսկ եթե կա նման վայր, ապա լցվում է միանգամից:
«Խնդրի լուծման ամենակարճ ճանապարհը` գտնել մի տարածք, որը տեր չունի, կամ էլ տերը հասարակությունն է»,- ասում է Ճարտարապետների միության նախագահը: Ինքն աչքի տակ ունի նման հարթակներ, բայց դրանք գտնվում են սեփականատերերի ձեռքում. «Թեկուզ հենց Գլխավոր պողոտայի վրա կա նման վայր»:
Մինչեւ այսօր քաղաքպետարանին ներկայացվել են էսքիզներ, որոնք ուղղակի էսքիզներ են, եւ դրանք դեռ չեն հաստատվել:
«Ներկայացնել այնպես, որ դա վերջնական է, չի կարելի»,- ասում է Մինասյանը:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031