Մադոննան նեղսրտել է դստեր սանրվածքի պատճառով: Չնայած 15-ամյա Լուրդեսը մոր պես համարձակ քայլեր է անում, պարբերաբար ոճային փոփոխությունների ենթարկվում, բայց այս անգամ մայրիկը գոհ չէ:
Մադոննան նշում է, թե Լուրդեսը ճաշակով է, չի կրկնվում, չի ընդօրինակում ուրիշներին, միշտ գիտի, թե ինչ է ուզում ու շատ հաճախ հենց մայրիկին է խորհուրդներ տալիս, բայց չպետք է գլուխը սափրեր. «Ինձ դուր չի գալիս, որ նա գլուխը սափրել է: Չգիտեմ՝ ինչու է նա այդպես վարվել: Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ Լուրդեսն ունի իր «ես»-ը, ու հաստատակամ է»:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ