Առաջիկայում եվրասիական ինտեգրման խնդիրները հայ երիտասարդները կքննարկեն ու առաջարկություններ կներկայացնեն «Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակման» շարժման շրջանակներում: Նախաձեռնությանն անդամագրվել են երիտասարդական 10 կազմակերպություններ:
Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանն ասաց, որ նախաձեռնության նպատակը եվրասիական ինտեգրման խնդիրները բարձրաձայնելու համար հարթակ ստեղծելն էր: Ց. Ակոպյանը տեղեկացրեց նաեւ, որ փորձելու են կապեր հաստատել նաև ԱՊՀ և եվրասիական տարածաշրջանի շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ համագործակցության հիմք համարելով եվրասիական տարածաշրջանում խաղաղության պահպանման, հումանիտար և սոցիալ-մշակութային համագործակցության հիմնախնդիրների լուծումը: Իսկ որպես առաջնային գործընկերներ, նախաձեռնությունը դիտարկում է ինչպես Ռուսաստանի , այնպես էլ ԱՊՀ այլ երկրներում գործող հասարակական, քաղաքական և հատկապես երիտասարդական այն կազմակերպություններին, որոնց գործունեության հիմնական ուղղությունները համընկնում են իրենց նպատակներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ