Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախկին «նախագահ» Ջուլիայի մասին

Օգոստոս 06,2012 14:04

Շաբաթ օրը Կիեւում տրված միակ համերգի ժամանակ ամերիկյան երգչուհի Մադոննա, հենց բեմից հարցրել է իր երկրպագուներին.«Ճի՞շտ է, որ ձեր նախկին նախագահուհին հիմա բանտում է: Ինչո՞ւ: Կոռուպցիայի պատճառո՞վ: Իսկ ի՞նչ է նրա անունը: Ջուլիա՞: Նա երեխաներ ունի՞: Դուք չե՞ք ուզում պայքարել նրա համար: Դա կոչվում է ժողովրդավարություն»: Համաձայն ուկրաինական ինտերնետ-կայքերի՝  այսպես է շփվել Մադոննան իր ֆանատների հետ, որոնցից խնդրել է նաեւ ուկրաինական դրոշ: Այդ խնդրանքին ի պատասխան՝ նրան են մեկնել ռուսական եռագույնը, սակայն ավելի ուշ այն փոխել են ուկրաինական կապտադեղինով:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ներկայումս բանտում է` կրում է ՌԴ-ի հետ 2009-ին կայացած «գազային բանակցություններում» պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ստացած յոթնամյա ազատազրկման պատիժը: Ինքը՝ Տիմոշենկոն եւ նրա կողմնակիցները պնդում են, որ նրա հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031