Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունների մասով օրենսդրության մեջ փոփոխության կարիք կա

Օգոստոս 06,2012 14:01

ՖՈՏՈԼՈՒՐ

Այսօր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանը խոսեցին Հայաստանում գործող հկ-ների մասին: Ըստ Ադիբեկյանի՝ «Հայսատանում շատ քիչ կազմակերպություններ են, որոնք կարողանում են իրենք իրենց միջոցներով գոյատեւել: Այս առումով մեր օրենսդրություն աշխարհում ամենավատն է: Պետք է դիմենք կառավարությանը, որ փոխի օրենսդրությունը, որ մասնավոր հատվածը կարողանա ֆինասավորել, որովհետեւ երկրի ամբողջ հարստությունը նրա ձեռքերում է»:

Մարոզյանն էլ նշեց, որ  ՀՀ-ում այն կազմակերպությունները, որոնք գործում են, իրականում հերոսություն են անում. «Սակավաթիվ հկ-ներ են այսօր գործում ու պահպանում իրենց դիմագիծը: Այդ պատճառով էլ առաջարկում ենք կատարել օրենսդրական լուրջ փոփոխություններ: Օրինակ, Ռուսաստանում հկ-ներն ունեն մի շարք արտոնություններ, օրենսդրությունն էլ  լավն է՝ ի տարբերություն Հայաստանի»,-ասաց Մարոզյանը՝ հավելելով, որ հկ-ները պետք  ազատ լինեն, ծառայեն հանրությանը եւ պահանջեն կառավարությունից:

Մարոզյանի համոզմամբ՝ «Եթե ՀՀ-ում չունենք ակտիվ հասարակական օղակներ կամ դրանք կայացած չեն, միակ ելքը դա միավորումն է, որպեսզի նպատակային փոփոխություններ արվեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031