Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա, լցրել ենք, թողնենք ուրի՞շը տանի փողերը…

Օգոստոս 06,2012 12:07

Ընկերս՝ Կարենը,  խնդրեց պարտքով երեսուն հազար դրամ, որպեսզի կազինո գնա:  «Պարտքեր ունեմ, էդքան խաղամ, ավել չեմ խաղալու, պիտի տանեմ»,-ասաց նա, եւ ես էլ նրա հետ գնացի: Աշխատանքային օրվա վերջ էր, եւ շատ  մարդ կար սրահում: Բնականաբար, ծխախոտը, խմիչքը, սուրճը, հութը անվճար են մատուցվում: Սա եւս գայթակղում է հաճախորդներին: Ընկերս միանագամից երեք խաղային ավտոմատով սկսեց խաղալ: Պարտվում էր, նյարդայնանում, հայհոյում, եւ բացականչում, երբ բոնուս էր «բռնում»: Եվ ոչ միայն նա,  բոլոր խաղացողները համարյա բարձրաձայն հայհոյում էին սարքերին, խմիչք պատվիրում եւ նորից վերսկսում: Իհարկե, ընկերս 30 հազարի փոխարեն 50 հազար պարտվեց: «Ես սրա…պարտքերս նորից ավելացան»,-ասաց նա:

Կարենի խոսքով, ինքը կազինո է գալիս, որ պարտքերը քչացնի, բայց ավելացնում է: Կտրվել չի կարող՝ ուժ ունի, բայց չի ստացվում: «Չգիտեմ ի՞նչ անեմ, ախր ամեն անգամ ասում եմ, որ տանեմ, դուրս եմ գալու, բայց մինչեւ վերջ մսխում եմ”,-խոստովանեց Կարենը: «Սուտ ա, ախպերս, կազինոն չի կարա հարստացնի, չգիտեմ, փրկվել եմ ուզում, սենց շարունակվի՝ մեքենաս եմ ծախելու ու գամ կազինո»,-ասաց նա:

Հոգեբան Արմինե Հարությունյանի խոսքով, մարդիկ շատ հաճախ անզորութունից եմ կազինո գնում՝ մտածելով, որ միանգամից կհարստանան: «Շատ դժվար է նրանց հետ պահելը, նախ կամքի ուժ պիտի ունենան, նաեւ մեծ տեղ ունի ընտանիքը: Ընտանիքը չպետք է անտեսի, արհամարհի խաղամոլներին»,-ասաց հոգեբանը:

Իսկ կազինոյից դուրս գալուց հետո՝ ընկերս նորից փող խնդրեց: «Արա, էդքան լցրել ենք ավտոմատները, թողնենք ուրիշնե՞րը հանեն, հաշվարկ ա, պիտի հետ գնամ»,-ասաց նա: Իհարկե չտվեցի, բայց նա գնաց՝ «խաղացողներից պարտքով կվերցնեմ…»:

Արմեն Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031