Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքում օգոստոսի 5-ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, հաղթել է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը: Նրա օգտին քվեարկել է 1 274 ընտրող:
Մյուս 4 թեկնածուների միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյան` 917 քվե, անկուսակցականներ` Վորոշ Խաչատրյան` 840, Գագիկ Կարապետյան` 190, Էդվարդ Գրիգորյան` 28:
Ըստ թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Թալինի 5 235 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 373-ը: 96 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 1:
Նույն օրը Թալինում ընտրել են նաև ավագանու անդամների: Ավագանու 11 տեղերի համար պայքարում էին 31 թեկնածուներ:
Կարդացեք նաև
Նշենք, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թ.15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
«Փաստինֆո» գործակալություն