Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ սպորտին հրաժեշտ տվեց մեծ մարզիկը

Օգոստոս 06,2012 11:07

Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենամեծ թվով մեդալներ շահած մարզիկը՝ ամերիկացի լողորդ Մայքըլ Ֆելփսը հրաժեշտ տվեց մեծ սպորտին՝ շաբաթ օրը երեկոյան օլիմպիական իր 22-դ մեդալը վաստակելուց հետո։ 

Ֆելփսն այսպիսով ստացավ այս խաղերում իր 18րդ եւ վերջին ոսկին։

Նա հրաժեշտ է տալիս Լոնդոնի Օլիմպիական խաղերին 4 ոսկե եւ երկու արծաթե մեդալներով։ 

Մամուլի ասուլիսի ժամանակ նա ներկաներին ասաց, թե լիովին գոհ է իր ցուցանիշներից եւ դրանից ավելին չէր էլ սպասում։ 
՝՝Ես այսօր երջանիկ եմ, քանի որ կարող են հետ նայել իմ անցած ուղուն եւ ասել, որ կարողացել եմ իրականացնել ամեն մի նպատակ։ Սա նշանակում է, որ եկել է պահը, երբ պիտի ազդարարեմ, որ իմ ժամանակը լրացել է՛՛, ասաց նա։

Իսկ ինչպես մարզասերներից շատերն են ասում, իրենք Ֆելփսին երբեք չեն մոռանա, որը մի գեղեցիկ ու մնայուն էջ է գրել Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության գրքում՝ շահելով պատմության մեջ ամենամեծ թվով օլիմպիական մեդալները։ 

27-ամյա Ֆելփսն ասել է, թե ինքը միշտ մտածել է մեծ սպորտը 3Օ տարեկանում թողնելու մասին։ Այսօր նա ՝՝վաղաժամ՛՛ է դիմում այդ քայլին, իր առջեւ դրված բոլոր նպատակները ժամանակից շուտ կատարած լինելու պատճառով։ 18 ոսկե մեդալներով նա առնվազն երկու անգամ գերազանցում է որեւէ մեկի կողմից վաստակած ոսկե մեդալների թվին։

Արամ Վանեցյան 

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031