Լոնդոնի օլիմպիական խաղերում հայաստանցի 74 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն այսօր Հայաստանի հաշվարկին երկրորդ մեդալը բերեց:
Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում չկարողացավ առավելության հասնել աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի նկատմամբ ու բավարարվեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալով, ինչը առաջընթաց քայլ է Պեկինի օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկների նվաճած բրոնզե մեդալների հետ համեմատած:
Ինչեւէ, Արսեն Ջուլֆալակյանի համար սա մարզական կարիերայի ամենաբարձր տիտղոսն է, ինչի համար շնորհավորում ենք նրան, մարզիչներին եւ բոլորիս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ