Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած ոճրագործության զոհ՝ ՀՀ բանակի սպա Վահե Ավետյանի սպանությունից շուրջ քառասուն օր անց, ողջամիտ հայության հետ միասնակամ, կրկին դատապարտում ենք ոճրագործ տարրերի ստոր ու փոքրոգի արարքը և ցավակցում ու զորակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին և արդարության պահանջով բողոքի ելած ողջամիտ հայությանը:
Իրագործված ոճիրը, ոչ միայն ՀՀ բանակը վարկաբեկող ստոր ու դավադիր գործողություն էր, այլև հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ ոտնձգություն:
Հետևաբար, պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները թեկուզ հապաղած՝ օրենքի ուժով կասեցնեն օրինախախտ և քրեածին կենտրոնների և տարրերի՝ վաղուց իսկ սանձարձակության սահմանները հատած գործունեությունը՝ պատժելով ոչ միայն ոճրագործության անմիջական մասնակիցներին, այլև բոլոր մեղսակիցներին եւ պատասխանատուներին:
Զորակցում ենք, Հայաստանում և Սփյուռքում այս կապակցությամբ կազմակերպված և կազմակերպվելիք բոլոր շարժումներին և նախաձեռնություններին:
Կո՛չ ենք ուղղում, Վահե Ավետյանի սպանության քառասունքին՝ օգոստոսի 7-ին, կրկին մասնակցել կազմակերպվող մոմավառությանն ու համանման բոլոր նախաձեռնություններին:
Կարդացեք նաև
Եվրոպայի Հայերի Համագումար
լրատվական գրասենյակ