Վերջապես: Հռիփսիմե Խուրշուդյանը Հայաստանին առաջին օլիմպիական մեդալը բերեց: Թեեւ՝ բրոնզե: Բայց ինչպիսի՛ պայքարում:
Մեր ծանրորդուհին երկրորդ մոտեցմամբ բարձրացրել էր 166 կիլոգրամը, սակայն մրցավարները այն չհաշվեցին: Եվ Հռիփսիմեն երրորդ մոտեցմամբ կրկնեց արդյունքը՝ ապացուցելով, որ Լոնդոնում ինքն է իր ուժով երրորդը: Նա օլիմպիական բրոնզը նվաճեց երկամարտի 294 կիլոգրամով: Շնորհավորում ենք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ