Րոպեներ առաջ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ տարավ: Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին եւ սանը 1/8 եզրափակչում միավորների 2:0 տարբերությամբ երկու մրցափուլերում հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Դանիյար Կոբոնովին եւ մոտ 40 րոպե հետո՝ արդեն քառորդ եզրափակչում, կմրցի բելառուս Ալեքսանդր Կիկինիուի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ