Այս գրիչը ստեղծվել է Կորեացի դիզայներ Ջինսու Պարկի կողմից: Գրիչը կարողանում է սկանավորել գույնը ցանկացած մակերևույթից, որից հետո այն խառնելով թանաքները`ստանում է սկանավորված գույնին համապատասխան թանաք:
Թերևս աշխարհում ամենավտանգավոր հյուրանոցը գտնվում է Ալպերում: Հյուրանոցն ունի խողովակի տեսք, որի մի մասը գտնվում է ժայռերի վրա, իսկ մյուս մասի տակ մոտ 300 մետրանոց անդունդ է: Հյուրանոցում կարող են ապաստանել միանգամից 12 լեռնագնաց: Այն անվանվել է իտալացի լեռնագնաց Ջուստո Ջեռվազուտիի անունով: Հյուրանոցում գիշերելը արժե 30 եվրո:
Ձկնկիթ ուտելու առաջնություն: Այս առաջնությունը անցկացվել է Մոսկվայում: Ընտրվել է 12 մասնակից, և նրանք պետք է ուտեին 0.5 լիտր սև խավիար` 3 րոպեի ընթացքում: Հաղթող է ճանաչվել 49 տարեկան Ալեքսանդր Վալովը, ով 26 վայրկյանի ընթացքում կերել է ամբողջ խավիարը: Որպես նվեր` նա ստացել է 10000 ռուբլի: Ամբողջ երեկոյի ընթացքում օգտագործվել է 2 միլիոն ռուբլի արժողությամբ խավիար:
Ջրի պաշարի միայն 3% -ն է խմելու, ընդ որում, դրա մեծ մասը սառցաբեկորների մեջ է: Դրանից ընդամենը 1.1% -ն է հասանելի մարդկանց :