Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հիմա լռել, երբ, միեւնույն է, վերջում արտահայտվելու են

Օգոստոս 05,2012 16:03

 Ամեն օր ինտերնետային կայքերը հեղեղված են օլիմպիական խաղերի մասին ամենաբազմազան տեկություններով. սկսած մրցումների ընթացքից, կազմակերպման մակարդակից, դրանցում տեղ գտած թերություններից, մրցավարական սկանդալներից, բուն մրցասպարեզներից դուրս տեղի ունեցող իրադարձություններից, վերջացրած պատվիրակությունների ներսում տեղի ունեցող անցուդարձով, մարզիկների ու մարզիչների առօրյայով, անգամ նրանց անձնական կյանքին վերաբորող մանրամասներով:
Այս առումով Հայաստանը միանգամայն այլ կարգավիճակում է: Ոչ մի ինֆորմացիա չկա արդեն տասն օրից ավելի այնտեղ գտնվող մեր հայրենակիցներից: Հայաստանի օլիմպիական պատվիրակության ղեկավարների, անդամների, արդեն պայքարն ավարտած մարզիկների, նրանց մարզիչների հետ ոչ միձեւով կապ հաստատել, կամ որեւէ տեղեկատվություն ստանալ հնարավոր չէ: Մի քանի հեռախոսահամարները, որ կարողացել ենք  հայթայթել, Երեւանից ստացվող զանգերին կամ չեն պատասխանում, կամ եթե պատահաբար վերցնում են, հրաժարվում են որեւէ հարցի պատասխանել: Մինչդեռ, ամբողջ Հայաստանը շունչը պահած հետեւում է մեր մարզիկների մրցելույթներին, սրտի ցավով ընդունում մինչեւ այսօր մեզ հետապնդող ձախողումները եւ ցանկանում ինչ-որ բան իմանալ դրանց պատճառների մասին:
Բոլորս էլ շատ լավ գիտակցում ենք, որ սպորտում նաեւ անհաջողություններ են լինում ու ոչ ոք դրանից ապահովագրված չէ: Հասկանալի է նաեւ, որ Լոնդոնում գտնվող մեր պատվիրակության պատասխանատու անձինք էլ չէին սպասում իրադարձությունների այսպիսի զարգացման ու, ամենայն հավանականությամբ, իրենք էլ սպասում հաջող մրցելույթի: Բայց լռելով մինչեւ ո՞ւր կարելի է հասնել: Ավելի ճիշտ չէ՞, որպեսզի հենց իրենք նախնական ինչ-որ մեկնաբանություն անեին: Չէ՞ որ, միեւնույն է, վերջում վերադառնալու եվ արտահայտվելու են:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031