Հայաստանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը Լոնդոնում այսօր հանդես եկավ օդամղիչ ատրճանակով 50 մետրից հրաձգության օլիմպիական մրցաշարի որակավորման փուլին եւ 557 միավորով կրկին չմտավ եզրափակիչ անցած ութ հաջողակ նշանառուների ցուցակ: Այսպիսով, կարելի է ամառային 30-րդ օլիմպիական խաղերը փորձառու հրաձիգի համար չստացված համարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ