Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան օգտատերերի մտահոգությունների մասին այս շաբաթ

Օգոստոս 05,2012 12:18

Ֆեյսբուք ֆեյսբուք մինչև վերջ 🙂 Այնտեղ նյարդայնանում են, հանգստանում, կիսվում կարծիքներով ու երբեմն էլ կախվածություն ձեռք բերում:

«Ես գիտեի, որ ֆեյսբուքի դարը ևս երկար չի տևելու: Ու Փառք Աստծուն ճիշտ էի: Ֆեյսբուքն արդեն մեռնում է: Մարդիկ մտնում են ֆեյսբուք և զգում են, որ արդեն այստեղ էլ է odnoklassniki պես ձանձրալի ու անհետաքրքիր (դա են վկայում շատերի ստատուսները», –  անկեղծացել է ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Կիրակոսյանը:

Անի Հակոբյանն էլ նեղվում է, երբ ինչ-որ մրցույթի մասնակցող երեխաների նկարներ են ուղարկում ու խնդրում լայքել. «Չեմ լայքում, ու հետո ինձ վատ եմ զգում, ախր ո՞նց կարելի է մեկը մյուսից հրաշք, մեկը մյուսից սիրուն բալիկներին համեմատել ու մեկին լայքել, մյուսին` չէ…Ոնց ծնողները չեն հասկանում, որ իրենց երեխաներին ուղղակի գովազդի միջոց են դարձնում: Ինչի՞ համար եք ձեր երեխաներին ուրիշ երեխաների հետ համեմատության մեջ դնում: Չէ, որ ձեր երեխաները ձեր համար ամենալավն են, ամենասիրունը, ամենա-ամենան, ու ուրիշի երեխային հաղթելով չի, որ պետք է ձեր երեխայի արժանիքները ավելանան», – գրել է նա:

Արմեն Դուլյանը գրել է. «Եթե կարծում եք, թե մնաս բարով ասելով ձեր նախկին բոյֆրենդին կամ գերլֆրենդին, պրծաք նրանցից, չարաչար սխալվում եք… Ուսումնասիրությունները ցույց են տվել՝ նախկինների 90 տոկոսը ֆեյսբուքում հետեւում է իր նախկին ընկերոջը…»:

Առաքել Սեմիրջանյանն էլ ֆեյսբուքը նմանեցնում է հանրակացարանի, գրելով. «Համատեղ սառնարանները, դարդն ու ցավը, սաղի հիվանդություններն ու առողջացումները, բոլորի սիրահարություններն ու բաժանումները, հանրակացարանի ներսի գաղտնիքներն ու կատակները, յուրաքանչյուրի ցավն ու ուրախությունը… դա մեկինը չեն այլ հանրակացարանում ապրողներից բոլորինը: Ու ես հասկացա` ինչի՞ եմ սիրում էս անտեր ֆեյսբուքը, որովհետև ինձ հիշեցնում է իմ հանրակացարանային կյանքի մի չնչին մասը…»

Սամ Զակեյանը ֆեյսբուքցիներին տեղեկացրել է ֆեյսբուքյան նոր փոփոխության մասին, որը կապված է նկարների հետ, հավելելով՝ ըստ երևույթին այն դուր կգա բոլոր նրանց ովքեր մեծ թվով նկարներ ունեն:

Ֆեյսբուքի հրապարակած ստատիստիկայի համաձայն` ֆեյսբուքյան հաշիվների 9 տոկոսը կեղծ է, այս մասին Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է. «Ֆեյսբուքի ավելի քան 955 միլիոն ըքքաունթների 4.8 տոկոսը հենց ֆեյք են, 2.8 տոկոսը ոչ թե մարդու էջեր են, այլ ինչ -որ կազմակերպության, բիզնեսի կամ նմանատիպ այլ բանի, իսկ մնացած 1.8 տոկոսն, ըստ ամենայնի չօգտագործվող ըքաունթներ են։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ դեռևս մարտ ամսին, նման բռակ ըքաունթները կազմում էին ընդամենը 6.5 տոկոս, սակայն մի քանի ամսում դրանց թիվը կտրուկ աճել է»:

CNET News-ը տեղեկացնում է՝ ԱՄՆ Կարևոր փաստաթղթերի և բորսայի հանձնաժողովը հաշվել է ֆեյսբուքի-ի կեղծ օգտատերերի քանակը, ըստ տվյալների՝ ֆեյսբուքի նկարագրերի 9 տոկոսը կեղծ է: Ի դեպ, մարտ ամսին այդ ցուցանիշը կազմել է 6-5 տոկոս:
2012 թվականի հունիս ամսվա տվյալներով ֆեյսբուքում 955 միլիոն մարդ է գրանցված:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031