Ստացվել է այնպես, որ Լոնդոն մեկնած մեր հանրապետության օլիմպիական հավաքականների կազմերում ընդգրկվել են Հայաստանի երեք օլիմպիական չեմպիոնների՝ ծանրորդներ Յուրի Վարդանյանի, Հոկսեն Միրզոյանի եւ ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանի որդիները եւ զավակները հանդես են գալիս իրենց անվանի ծնողների մարզաձեւերում:
Առաքել Միրզոյանն ու Նորայր Վարդանյանն արդեն ավարտել են մրցելույթները Լոնդոնում ու մնացել ձեռնունայն: Ի՞նչ կանի Արսեն Ջուլֆալակյանը, որն այսօր է սկսում պայքարը: Նրան կհաջողվի՞ Ջուլֆալակյանների ընտանիք բերել երկրորդ օլիմպիական ոսկին: Կիմանանք այսօր երեկոյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ