Ամառային 30-րդ օլիմպիական խաղերում երեկ հայաստանցի եւս երկու մարզիկ է համալրել հանդիսականների շարքերը, բայց դա անակնկալ չէր:
Հեռացատկորդներ Արսեն Սարգսյանը եւ Վարդան Փահլեւանյանը, համապատասխանաբար, 7,62 եւ 6,55 լավագույն անհատական արդյունքով չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Սակայն սա այն դեպքն է, երբ դա անհաջողություն չես համարի: Ավելին, միայն այն, որ Հայաստանը օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցումներում այդ իրավունքը քրտինքով վաստակած երկու մասնակից ուներ, դա արդեն լավ է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ