Ամերիկացի արագավազորդ, 100 մետր վազքում աշխարհի 2003 թվականի չեմպիոն, 36-ամյա Քիմ Քոլինզը, որի համար սա արդեն հինգերորդ օլիմպիադան է եւ որը Խաղերի բացման արարողության ժամանակ ԱՄՆ-ի դրոշակակիրն էր, իր երկրի օլիմպիական պատվիրակության ղեկավար անձանց հետ ունեցած տարաձայնության պատճառով այսօր հրաժարվել է մասնակցել մրցատարածության որակավորման մրցաշարին:
«Իմ երկրպագուներին չեմ խաբի: Ես վերջին անգամ եմ ներկայացնում իմ երկիրը, բայց այսօր չեմ ելնի մեկնարկի» – գրել է արագավազորդը «Twitter»-ի իր միկրոբլոգում: ԶԼՄ-ների հավաստմամբ, ԱՄՆ օլիմպիական պատվիրակության ղեկավարությունը դեմ է եղել մարզիկի՝ իր կնոջ հետ հանդիպմանը, որին ի պատասխան, Քոլինզը հայտարարել է. «Անգամ կալանավորներին թույլատրում են հանդիպել սեփական կնոջը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ