Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում՝ ռազմական ոստիկանության շենքի մոտ, շաբաթ օրը ռումբ է պայթեցվել։ Առնվազն մեկ մարդ վիրավորվել է։
Լիբիայի իշխանությունները առայժմ խուսափում են հայտարարություններ անել հավանական կասկածյալների մասին։
Իշխանությունից Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հեռացումից հետո սա առաջին նմանատիպ ահաբեկչական հարձակումն է Տրիպոլիում։
«Ազատություն» ռադիոկայան