Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի վաճառիր սերը և երջանիկ զգալու հնարավորությունը»

Օգոստոս 04,2012 16:53

Ջեմման եւ Հայկը ծանոթացել են դպրոցի բակում՝ հազարամյա թթենու տակ, երբ դեռ դպրոցական էին: Երբ Ջեմման  ծանր պայուսակը ձեռքին դուրս է եկել դպրոցից, հենց այդ ժամանակ էլ Հայկը նկատել է աղջկան: Հայկը Երևանից էր, իսկ Ջեմման Աղավնաձորից, որը երբեմն որոշակի խնդիրների պատճառ էր դառնում, բայց Հայկի համար անհաղթահարելի ոչինչ չէր կարող լինել: Առաջին անգամ սերը խոստովանելու համար, որպես գործիք օգտագործվել է դասարանի գրատախտակը:

Նրանց կյանքում հետաքրքիր դեպքերն ու իրադարձությունները շատ են եղել, քանի որ նրանց ընկերությունը տեւել է շուրջ յոթ տարի. «Օրերից մի օր, ամեն ինչից անտեղյակ, շատ պատահաբար պատուհանից դուրս նայեցի եւ տեսա, որ մեր  տան բակում հազարավոր վառվող մոմերով գրված է «Ջեմմա, ես սիրում եմ քեզ»  խոստովանությունը»,-պատմում է Ջեմման: Հայկը կարողանում է գրավել նրա սիրտը, իսկ սիրող սիրտը կարողանում է դիմակայել տարատեսակ փորձությունների եւ համբերատար սպասել սիրելիի ամուսնության առաջարկին, որը լինում է յոթ տարի անց: Ջեմման ասում է, որ երբեք չի մոռանա այն նամակներ, որոնք գրել է Հայկին բանակում ծառայության ժամանակ, ամեն գրվող բառի հետ ավելի ու ավելի ապրելով այն զգացմունքը, որ սեր է կոչվում, որ ծնում է դաժան եւ անսպառ կարոտ, որը ստեղծում է քեզնից չհեռացող մտքեր եւ անդադար քեզ հետեւող աչքեր:
Նա Հայկի  ներաշխարհում գտել է աննկարագրելի մի բան, որ չէր գտնի ոչ մեկի մեջ. « Ես երբեք չեմ փոխի Հայկի ժպտացող հայացքը, դա այնքան հարազատ է, այնքան ջերմ, այնքան խոսուն, որ հասկանում եմ միայն ես»,-ասում է Ջեմման:

Նրանց կյանքում խնդիրներ շատ են եղել: Եղել են մարդիկ, ովքեր նույնիսկ դեմ են եղել նրանց միությանը, որի մասին չցանկացավ խոսել: Յոթ տարվա պատմություն ունեցող սիրախաղը պսակվում է ամուսնությամբ: Այն տեսակետը, թե սերը ժամանակի ընթացքում մարում է, իսկ ընկերության ժամանակ զույգերը միմյանց մեջ այլեւս հետաքրքրություն չեն տեսնում, այնքան էլ միանշանակ չէ:  Արդեն չորս տարվա ամուսիններ են, ունեն մեկ աղջիկ եւ ապրում են միմյանց երջանկացնելով:
Սերը երկուսի համար էլ կյանքի գոյատեւման նախապայման է, ապրելու շարժառիթ, երջանկության բանալին:
«Եթե սիրում ես, ապա պատրաստ եղիր ընդունել եւ առաջնորդվել այս սիրով, շատ մի մտահոգվի, որովհետև քայլերդ ինքնին կտանեն քեզ դեպի նա»:
Ջեմման հորդորում է բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում են եւ գիտեն, թե ինչ բան է սերը, ապա կարող են փող ու կարողություն ստեղծլ իրենց իսկ ձեռքերով. «Մի վաճառիր սերը և երջանիկ զգալու հնարավորությունը, ապիրի սիրելով եւ  ուրիշերին սեր պարգեւելու համար»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031