Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Ո՞վ է իրականում փորձում հարցը քաղաքականացնել եւ ինչու»

Օգոստոս 04,2012 16:21

Ինձ հասկանալի չէ, թե ինչու մեր կոռեկտ պատասխանը, թե Յուրի Վարդանյանը կարող էր մնալ իր հայրենիքում եւ որպես ոլորտի պրոֆեսիոնալ՝ զբաղվել ոլորտի հիմնահարցերով, նման բուռն արձագանքի  առիթ դարձավ։ Առնվազն տարօրինակ է նաեւ, որ բացարձակ ապաքաղաքական այդ պատասխանը մեկնաբանվեց որպես սպորտային  խնդիրը քաղաքական դաշտ տեղափոխելու փորձ։ Որքան էլ մենք փորձեցինք որեւէ քաղաքական ենթատեքստ տեսնել մեր արձագանքի մեջ, անկեղծ ասած, չտեսանք եւ այսուհետ եւս որեւէ մտադրություն չունենք զուտ սպորտային բանավեճը քաղաքականացնելու։ Ընդամենը ի գիտություն պարոն Վարդանյանի հավելեմ, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ նախագահն է եւ բնականաբար չի կարող պատասխանատվություն կրել նեղ մասնագիտական խնդիրների համար։ Իսկ եթե պարոն Վարդանյանը, որպես ոլորտի մասնագետ, իրապես սրտացավ էր, ապա կարող էր ոչ թե գնահատականներ հնչեցնել՝ ով է պրոֆեսիոնալ, իսկ ով ՝ոչ, այլ խնդիրները քննարկել ծանրամարտի հավաքականի մարզչի, կամ ֆեդերացիայի մարզիչ հետ։ եթե դա չի արվում եւ ուղղակիորեն գնահատականներ են հնչում ՀԱՕԿ նախագահի հասցեին, ապա մենք ինքներս հիմք ունենք ենթադրելու, թե ո՞վ է իրականում փորձում հարցը քաղաքականացնել եւ ինչու։

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031