Օգոստոսի 3-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ Շիրազի փողոցի մի բնակարանից գողացել են լվացարան և հեռախոս:
Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արսեն Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն