Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող մրցեն պապսաներն ու էստրադնիկները, մեկ ա, ասելիք չունեն»

Օգոստոս 03,2012 21:57

«Lousnelius» ռոք խումբը ձեւավորվել է Վանաձորում` 2007 թվականին: Խմբի անդամ Արմեն Պապյանի մոտ սերը դեպի երաժշտություն նկատվել է դեռ 14տարեկանից Սիրում է լսել ռոք եւ արդեն մի քանի տարի է` նաեւ կատարում է: «Lousnelius» այն հին բառ է, որը նշանակում է երեւույթ. երբ ինչ-որ բան կա, բայց միաժամանակ չկա: Խմբի սկզբնական կազմում եղել են Արմեն Պապյանը՝ սոլո կիթառահար , Միշել Ալեքյանը՝  բաս կիթառ, Պայքար Չախոյանը՝  հարվածային գործիքներ եւ վոկալ»,-ասում է Արմենը: Երբ սկսում են խմբով հանդես գալ, մի շարք խնդիրներ են առաջանում. «2008 թվականի ամռանը Միշելին տանում են բանակ, եւ մենք շարունակում ենք այդ ընթացքում նվագել  առանց բասիստի: Այդ ժամանակ մեզ օգնության է գալիս մեր ընկեներից մեկը՝ Անդրանիկը, ով նույնպես նվագում էր բաս կիթառ, որի հետ էլ մենք մեկ համերգ ենք նվագում: Համերգի հենց հաջորդ օրը Միշելը բանակից արձակուրդ է գալիս, բայց օրն արդեն փոխել չէինք կարող»,-պատմում է Արմեն Պապյանը: Երբ  Միշելը վերադառնում է բանակից, վերսկսում են ակտիվ փորձերը, իսկ մեկ ամիս անց մասնակցում են «Մեկ օր ընկերներիս հետ» միջոցառմանը: Ժամանակի ընթացքում խումբը սկսում է պառակտվել . «Պայքարը արդեն սկսել էր զուգահեռ նվագել նաեւ «Որդան Կարմիր» խմբում: Դրանից հետո անցնում է եւս մեկ տարի, որի ընթացքում մենք ունեցանք եւս  2 համերգ Պայքարի հետ, որից հետո նա վերջնականապես տեղափոխվում է «Որդան Կարմիր»:
3-4ամիս անց, տղաներն իրենց խումբ են հրավիրում Հայկին,  որն արդեն բավական մեծ երաժշտական փորձ ուներ, որից հետո ծրագրվում են  համերգներ Հայաստանի քաղաքներով եւ Հայաստանից դուրս: Այժմ պատրաստվում են նվագել սեպտեմբերի 7 -ին Ախթալայում կայանալիք Էկո-փառատոնին:

Արմենը  ռոք լսել սովորել է ընկերոջից: Համարում է, որ ռոքը անկեղծ երաժշտություն է` հագեցած էներգիայով. «Այդ էներգիան քեզ է փոխանցվում երաժշտից, իսկ վերջինիս էլ իր գաղափարներից: Ուստի նման գաղափարապես հարուստ ու դրայվով լիքը երաժշտությունն իմ համար առանձնանում է մյուսներից »,-ասում է Արմենը, թեեւ չի ժխտում, որ ռոքի մեջ էլ կան բացառություններ. «Կան կոմերցիոն պրոեկտներ, որոնք անկեղծ չեն, դրա համար էլ չեն լսվում»: Արմենը գտնում է, որ ռոքը ասելիք ունեցող եւ բավական խորը երաժշտություն է, որին հարիր չէ մասնակցել այս կամ այն մրցույթին. «Մրցել` նշանակում է ինչ- որ մի բան, որը նույնն է այդ մրցույթի մասնակիցների համար , որի համար մարդիկ մրցում են: Յուրաքնչյուր խումբ յուրովի է, եւ իրականում մրցելու ոչինչ էլ չկա մեր բնագավառում: Թող մրցեն պապսաներն ու էստրադնիկները, մեկ ա ասելիք չունեն»,-ժպտալով ասում  է Արմենը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031