Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը բացատրում է՝ ինչու իրենց քաղաքականապես ձեռնտու չէր ՀԱԿ ակտիվիստներին դատապարտելու որոշումը

Օգոստոս 03,2012 21:45

Բլոգեր Տիգրան Քոչարյանը (Փիղը) ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարով ազատազրկման դատապարտելու դատարանի որոշման առումով կարծիք էր հայտնել, որ այդ որոշումը ինչ-որ առումով ՀԱԿ-ին քաղաքականաես ձեռնտու է, քանի որ, ըստ նրա, առիթ է հանդիսանում կանգնեցնել ՀԱԿ-ի շարքերից մարդկանց փախուստը, և մնացածներին միավորելու՝  հանուն երիտասարդներին ազատելու պայքարի:

«Ինչ է նշանակում՝ ձեռնտու է: Անկախ այն ամենից, թե ապօրինությունն ինչպես է տեղի ունենում, չի կարող ձեռնտու լինել: Մեր պայքարը Սահմանադրության համար է, եթե իշխանությունները փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հանրային գիտակցությունը , մեր խնդիրը հենց դա է՝ թույլ չտալ: Եթե ձեռնտու է, ապա առաջարկում եմ, որ ինքը գա ու պայքարի հանուն այդ  տղաների ազատության ու օրինականության: Հայաստանի քաղաքացին պետք է պաշտպանված լինի օրենքով: Նման մեկնաբանությունները ընդամենը նպատակ ունեն մարդկանց ուշադրությունը շեղել բուն փաստերից: Բուն հարցը  հետեւյալն է՝ տեղի է ունենում քաղաքական հետապնդում, տեղի է ունենում ապօրինություն»,- մեր զրույցում ասաց  ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ արհեստական միավորումների խնդիր չունեն: Ըստ նրա, տղաների ազատության համար մարդիկ ինքնակամ ու ինքնաբուխ են համախմբվում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031