Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գործի վարույթը կարճվեց

Օգոստոս 03,2012 18:47

Ֆահրադ Ոսկանյան

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, կարճել է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումն ընդդեմ նույն գյուղի բնակիչ Ֆահրադ Ոսկանյանի:

Լեռնապատի համայնքապետը գյուղացուն մեղադրում էր իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ: Դատական քննության ընթացքում «Առավոտ» օրաթերթը ներգրավված էր որպես երրորդ անձ:

Վերջերս, սակայն, համայնքապետը դատարան էր ներկայացրել դիմում, ըստ որի, ինքը հրաժարվում է ներկայացված հայցից եւ խնդրում է գործի վարույթը կարճել:

Համաձայն օրենքի` դատարանը գործի վարույթը կարճում է, եթե հայցվորը հրաժարվում է հայցից:

 

 Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031