Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ փոխգնդապետ Մովսիսյանը Youtube-ից հանեց Ռուբեն Հայրապետյանի ու Ալեքսանյանի կադրերով տեսանյութը (ձայնագրություն)

Օգոստոս 03,2012 18:39

«Պարապ ժամանակ մարդիկ գնում են ռեստորան, վիսկի խմելու, ես էլ մոնտաժով եմ զբաղվում, դրանով եմ հանգստանում»,- մեր զրույցում ասաց փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Նա արդեն 10-ից ավելի տեսանյութերի հեղինակ է ու անձամբ է մոնտաժել. «Սիրում եմ զբաղվել վիդեոմոնտաժով, բավականին բարդ վիդեոմոնտաժային ծրագրերով եմ զբաղվում՝ Adobe Premiere, Ediuse.. բոլորն էլ արվում են, ուղղակի փորձում եմ քաղաքականությունից հեռու նյութեր պատրաստել, թեմատիկ նյութեր եմ սարքում»:

Նա ասաց, որ հիմնականում աշխատանքային ժամերից դուրս, հանգստյան օրերին է տեսանյութերը պատրաստում, շեշտը դնում է հումորի վրա ու կարեւոր նախապայմանը երաժշտական պետք է լինի. «Հիշում եմ՝ որտեղ ինչ երգեր կան, ընտրում եմ երգի տեքստերը, դրվագը դնում եմ, ամբողջ միտքը դրանում է»:

Պարոն Մովսիսյանի վերջին տեսանյութը հուլիսի 29-ին էր պատրաստվել՝ ԶԼՄ-ների եռամսյա ամփոփում՝ 2,5 րոպեում: Տեսանյութի երաժշտությունը հայտնի «դավայ- դո սվիդանիա» երգի հիման վրա էր, իսկ կադրերում, ի տարբերություն նախորդ տեսանյութերի, կային իշխանական դեմքեր՝ Սամվել Ալեքսանյանը եւ Ռուբեն Հայրապետյանը: Տեսանյութում կային կադրեր, թե ինչպես է պարոն Ալեքսանյանը ԱԺ-ի դիմաց իրավապաշտպան Վարդգես Գասպարիի ձեռքից վերցնում ցուցապաստառը, իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ ասուլիսներից մեկի կադրերի ժամանակ բարկացած հայացքով էր երեւում՝ «Յա տեբյա նակաժու» երգի բառերով: Տեսանյութը կարճատեւ կյանք ունեցավ, պարոն Մովսիսյանն այն հանել է Youtube-ից: Թե ինչու, բացատրեց՝ քաղաքական երանգ էին տվել. «Քաղաքական դեմքերն էին շատ, բայց դա չի նշանակում, որ քաղաքական աստառ կա, քաղաքական երանգ են տալիս, դրա համար որոշեցի՝ չլինի , հանեցի»:

Հետաքրքրվեցինք՝ տեսանյութում տեղ գտած քաղաքական գործիչներն է՞լ էին արձագանքել.«Չէ այդքան, ավելի շատ ժողովրդի կողմից էր… հասկացա, որ չի ընդունվում դա, մտածեցի ավելի լավ է մնամ այն նույն երանգով՝ կատակերգական»: Պարոն Մովսիսյանն ասաց, որ այդ տեսանյութի վրա աշխատելու է ու հնարավոր է առաջիկայում, որոշակի փոփոխություններից հետո, էլի կներկայացնի, իսկ ԶԼՄ-ների աշխատանքը ինքը կիսամյակային կտրվածքով էլ կամփոփի:

VOICE062

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031