Լրահոս
Օրվա լրահոսը

Սկեսուրի կողմից ծեծվածի՝ մոտ 17 միլիոն դրամի պահանջը վնասի փոխհատուցում է, ոչ թե շանտաժ

Օգոստոս 03,2012 18:12

 Երեկ Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում մոտ 4 ժամ տեւեց դատական նիստը, որտեղ լսվում էր Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուր Հայկանուշ Միքայելյանի, որը մեղադրվում է հարսին պարբերաբար խոշտանգումների համար: Դատավարությունը շարունակվելու է օգոստոսի 9-ին: Քանի որ նիստը դռնփակ է, ուստի մանրամասների մասին փաստաբաններն իրավունք չունեն տեղեկատվություն հրապարակել:

Երեկ դատարանի շենքի առջեւ թե մեղադրող եւ թե մեղադրվող կողմերի հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նշենք, որ տուժող կողմը որպես փոխհատուցում նաեւ պահանջում է 17 միլիոն 350 հազար դրամ. Սա առիթ դարձավ, որ տուժող Մարիամ Գեւորգյանի նախկին ամուսինն ու ծեծի ենթարկած սկեսուրի հարազատները հայտարարեն, որ այս դատական հայցը մի նպատակ ունի` ուզում են իրենցից փող պոկել:

Aravot.am-ը Մարիամ Գեւորգյանի փաստաբան Նոնա Գալստյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ հիման վրա է հաշվարկվել 17 միլիոն 350 հազար դրամը: Փաստաբանի խոսքերով` ցանկացած տուժող, որին հանցագործությամբ պատճառվել է վնաս, իրավունք ունի վնասի փոխհատուցում պահանջել, տվյալ դեպքում այդ գումարը բարոյական եւ նյութական վնասի հանրագումարն է: Ինչ վերաբերում է գումարին, ապա դա բժշկական փաստաթղթերի հիման վրա հաշվարկված գումարն է, որով հետագայում, եթե դատավճիռը կայացվի հօգուտ տուժողի, պետք է ուղղվի բժշկական ծառայություններին: Այսինքն` փոխհատուցման գումարով պետք է վերականգնվի Մարիամ Գեւորգյանի առողջությունը, որը, ըստ հայցի, վնասվել է խոշտանգումների արդյունքում:

Հիշեցնենք, որ տուժող Մարիամ Գեւորգյանը նախկին ամուսնուն եւ նախկին սկեսուրին մեղադրում է, որ ամուսնության ընթացքում իրեն պարբերաբար դաժան ծեծի են ենթարկել` արդուկով այրել մարմնի որոշ հատվածներ եւ պատառաքաղով ծակծկել ամբողջ մարմինը: Նշենք, որ տուժողի նախկին ամուսինը նախորդ տարի համաներմամբ ազատ է արձակվել եւ այժմ միայն Մարիամի նախկին սկեսուր Հայկանուշ Միքայելյանը , որը կալանավորված է, դատարանում «պատասխան է տալիս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031