Բելառուսի աթլետիկայի ֆեդերացիան, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պահանջով, օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկել է մրճանետորդ Իվան Տիխոնին:
Դրա պատճառ դարձել է ութ տարի առաջ Աթենքի օլիմպիական խաղերում նրանից վերցված դոպինգ անալիզի «B» սրվակի կրկնական ստուգումը նորագույն մեթոդներով, որը մարզիկի արյան մեջ արգելված խթանիչի առկայություն է ցույց տվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ