Այսօր անվանի օպերային բաս, աշխարհի հայտնի թատրոնների սիմֆոնիկ ու ֆիլհարմոնիկ նվագախմբերի ցանկալի հյուր Բարսեղ Թումանյանի ծննդյան օրն է:
Aravot.am-ը շնորհավորելով երգչին, հարցրեց՝ տարիների ընդմիջումից հետո հայաստանցի օպերային արվեստի սիրահարները վերջապես ե՞րբ կտեսնեն իրեն Երեւանի օպերային թատրոնի բեմում: «Թատրոնի՝ բեմի վերազինման աշխատանքների ավարտից հետո կերեւա»,- հակիրճ պատասխանեց հոբելյարը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ