Չին ջրացատկորդուհի, օլիմպիական եռակի եւ աշխարհի վեցակի չեմպիոնուհի Վու Մինսյան միայն Լոնդոնում հաղթելուց հետո է իմացել, որ տատիկը մեկ տարուց ավելի է, ինչ մահացել է, իսկ հարազատ մայրն արդեն ութ տարի հիվանդ է քաղցկեղով:
«Մենք վաղուց ենք համակերպվել այն մտքի հետ, որ նա միայն մեզ չի պատկանում: Ես անգամ ռիսկ չեմ անում մտածել այնպիսի բանի մասին, ինչպիսին ընտանեկան երջանկությունն է», – ջրացատկի պատմության մեջ առաջին անգամ երեք օլիմպիադաներում անընդմեջ հաղթած մարզուհու հորը մեջբերում է «Eurosport»-ը:
Չինաստանում հաճախ են ապագա մարզիկներին ընտանիքից վերցնում եւ պահում հատուկ գիշերօթիկներում: Ու նրանք գրեթե այլեւս որեւէ կապ չեն ունենում ծնողների հետ: Վուն նրանցից մեկն է, որը 16 տարեկանում ընդմիշտ հրաժեշտ է տվել հայրական օջախին` տեղափոխվելով ջրային մարզաձեւերի կառավարական ինստիտուտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ