ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ դեռ ԱԺ ընտրություններին էր մտադրվել վերադառնալ քաղաքականություն, բայց երբ փողային խնդիրները առաջ եկան՝ հետ կանգնեց.«Շտաբ պահելու համար ինչքան է պետք, մենակ գրավ դնելու համար ինչքան է պետք: Այսօր սովորական գերշուկայական հարաբերություններով քաղաքական դաշտում առանց բիզնես ունենալու հնարավոր չէ: Մեծ քաղաքականություն կարելի է մտնել լուսամուտից, եթե դուռը փակ է, միգուցե չեզոք դաշտի օգնությամբ»:
Հարցին, թե ձեր հասակակիցներ Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի պես հնարավո՞ր է վերադառանաք այլ կուսակցություններ մտնելով, պարոն Սադոյանն ասաց. «Հայկ Բաբուխանյանը իմ հասակակիցը չէ, դրանք լակոտներ են, երեխեք են»:
Ավելի ուշ պատմեց, որ դեռ ԱԺ ընտրություններում, երբ գումարային քննարկումներ եղան, բազմաթիվ ծանոթներ իրեն առաջարկեցին ՀՀԿ մտնել. «Ինչ գործ ունեք, եկեք մտեք Հանրապետական կուսակցություն, ասացի՝ ես կուսակցության նախագահ եմ, ես ինչ որ գիծ ունեմ, ազգային ժողովրդավարների աշխարհով մեկ ազգ կազմակերպություն, կուսակցություն ստեղծելու եւ այլն, հնարավո՞ր է որ գոնե այս կետերը ձեւավորվեն ձեր նախընտրական ծրագրում, բա մենք նախընտրական ծրագիրը արդեն ունենք, բա ո՞նց գամ, մենակ հո նրա համար չէ, որ մի քանի անգամ ձեռք բարձրացնեմ ու մի երկու հատ էլ պատվերով ելույթ ունենամ: Լարծում եմ, որ ինձ համար անթույլատրելի է պատվերով ելույթ ունենալու կարգավիճակով լինել եւ այդ իմաստով գտնում եմ, որ ճիշտ եմ արել, որ չեմ գնացել այդ ճանապարհով»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ