Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետաքրքիր է` քանի՞ հոգի է արդեն հասցրել նկարվել». Քննարկվում է Կարապի լճի կանաչապատ կոկորդիլոսը.(Ֆոտոշարք)

Օգոստոս 03,2012 16:10

Երեւանի կանաչապատման գործընթացն ակտիվորեն շարունակվում է: Կարապի լճի տարածքում բոլորի կողմից շատ սիրված կիթառի և դաշնամուրի մոտակայքում այսուհետ իր ուրույն տեղն է զբաղեցրել նաև կանաչապատված կոկորդիլոսը, որն արդեն իսկ հասցրել է սիրվել թե’ երեխաների, թե’ մեծահասակների կողմից: Սակայն ոչ բոլորն են այն հավանել: Shur Dabavog-ն իր բլոգում գրել էր. «Մենք էլ էշ-էշ սպասում ենք քաղաքի իշխանությունը խոտիցկոկորդիլոսթոխմախիմարմարիկրոշկայիվրաշարելը գործերը թողիտրանսպորտի, աղբահանության, կանաչապատման, քաղաքայինգույքիուժառանգությանպահպանության, քաղաքաշինականլուրջհարցերովզբաղվի թիթեռ նկարի»:Գրառումը տեղ էր գտել նաեւ Blognews.am կայքում, որտեղ էլ արժանացել է քննարկման: Օգտատեր Նառան գրել է. «Ի՞նչ վատն եք, ամեն ինչից դժգոհ ու քյարթ, ոչինչ ձեզ չի ուրախացնում չէ՞, մանրուքա, բայց հաճելիա, թու: Ջուլիետա Մենդելյանն էլ կատակով հետաքրքվել էր, թե արդեն քանի հոգի է հասցրել նկարվել կոկորդիլոսի հետ: «Վայ, բայց ինչ անշնորհակալ մարդիկ դուրս եկան: Մարդիկ մեզ փորձում են մի գեղեցիկ բան անել, իսկ ոմանք որոշում են դա քննարկել ու անիմաստ համարել: Շատ էլ լավ են արել, գեղեցիկա ու յուրահատուկ»,- գրել է Լիլիթ Աղաջանյանը:


Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031