1912 թվականին խորտակված «Տիտանիկի» ճաշացանկը ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է: Այն արժեցել է 76 հազար ֆունտ ստեռլինգ: Ճաշացանկում գրված են եղել 40 տեսակի ճաշատեսակների անվանումներ, գնորդի անունը չի հրապարակվել: Ի դեպ՝ նույն աճուրդում, 59.000 ֆունտ ստեռլինգով վաճառվել են նաեւ բանալիները, որոնցով բացվել են փրկարարական նավակների պահոցների դռները:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ