Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավատան կին տնօրենին ներգրավեցին որպես մեղադրյալ

Օգոստոս 03,2012 15:30

Այսօր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Հովհաննիսյանը որոշում կայացրեց «Կրեդիտ Լայն» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Քրիստինե Պետրոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրիստինե Պետրոսյանը 8 ամիս է, ինչ կալանավորված է եւ պահվում է արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ում: Նա աշխատել է, որպես «Վաղարշ եւ որդիներ» ՍՊ ընկերության տարածքից վարձակալած տարածքում գրավատան գործունեություն իրականացնող «Կրեդիտ Լայն» ՍՊԸ տնօրեն, միաժամանակ, Մաշտոցի փողոցում գտնվող «Ֆրեշ» ՍՊԸ-ում՝ տարադրամի փոխանակման գործունեություն իրականացնող:

Նա մեղադրվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու համար: Քրիստինեի մայրը՝ Անահիտ Հակոբյանը դիմել է ՀՀ նախագահին, եւ հայտնել, թե իր աղջկա նկատմամբ հետապնդումը սկսվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սանիկի մի հայտարարությունից, թե իր աղջիկը «ահաբեկել է» նրան:

Կալանավորվածի մոր նամակը կարդացեք վաղվա «Առավոտ» թերթում 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031