Վերջին տարիներին ոչ միայն ռուսական, այլեւ արտասահմանյան մամուլում, հեռուստաընկերությամբ, սոցցանցերում չափից շատ է շրջանառվել հաղորդավարուհի Քսենյա Սոբչակի անունը: Կապ չունի՝ դրական, թե բացասական հիշատակումներով, ամեն դեպքում՝ շատերը նրան որպես համարձակ աղջիկ են ընկալում:
Արդեն որոշ երիտասարդ մայրիկներ իրենց երեխաների անունները Քսենյա են դնում՝ Սոբչակի պատվին: Օրերս էլ Twitter-ում Սոբչակին մի մայրիկ է գրել, հայտնել, որ նրա պատվին աղջկան Քսենյա է անվանել, հույս ունենալով, որ իր Քսենյան էլ Սոբչակի նման ուժեղ բնավորություն, ճանաչում եւ համարձակություն կունենա:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ