Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վահե Ավետյանի հորը նվաստացրել են, նրան ստորացրել»

Օգոստոս 03,2012 15:07

«Այսօր քրեաօլիգարխիկ համակարգը հենվում է սարսափի, ահաբեկելու վրա: Սա է իր ուժը, որով ինքը կառավարում է, քաղաքականություն է սա: Զոհերը որ լինում են՝ ոչ թե պատահական զոհեր են, այլ հերթական զոհն է, որպեսզի վերարտադրվի այս իշխանությունը, այդ սարսափը, հնազանդեցումը: Բայց հակառակն է տեղի ունենում: Ավանում այն երթը, որը տեղի ունեցավ, ժողովուրդը պատուհաններից վախեցած նայում էր, թե ովքեր են, որ եկել են իրենց թաղամասում  Հայրապետյանի դեմ արտահայտվում են: Վախը սկսում է դուրս գալ, բռնվում է վախը: Շարժումները հնարավորություն են տալիս՝ ժողովրդի վախը բռնել: Լուծումը սա է լինելու: Մարդիկ սկսելու են ապատիայից դուրս գալ: Այն, ինչ ձգձգում է նախաքննական մարմինը, սա հրավեր է քաղաքացիներին՝ ակտիվ լինելու ու դուրս գալու»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանը:

 Խումբը հայտարարություն է տարածել, որ «արդար քննության դեպքում արդեն «Հարսնաքարի» գործով պետք է տրված լինեին հիմնական հարցերին պատասխանները, մինչդեռ դեպքից անցել է շուրջ մեկուկես ամիս, սակայն հանրությունը չունի քննությամբ պարզված որեւէ համոզիչ պատկեր, թե ինչ է կատարվել եւ ովքեր են մեղավոր»:

Խմբի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանին զայրացրել էր այն, որ նախաքննական մարմինը հրավիրել էր Վահե Ավետյանի հորը՝ հարցաքննության. «Այդքան դաժանությունից հետո, երբ մեկ ամիս այդ մարդիկ ուղղակի աղաչում էին Աստծուն՝ իրենց տղայի կյանքի համար, հրավիրել են, կանգնեցրել են դրսում, հրավիրողն էլ տեղում չի: Նվաստացնելով՝ փորձել են վախեցնել, նվաստացնելով խեղճացնել մարդուն: Ես կարծում եմ, որ սա այնքան անարժան, այնքան պարսավելի երեւույթ է: Հարցը կոնկրետ անձի մեջ չէ, երեւույթն է այդպիսին: Մարդուն կանչել են, դրսում սպասեցրել, թող սպասի: Այստեղ ինչի՞ ես կանչել, չի պատասխանում քո զանգերին: Մարդը այդքանից հետո պիտի գա նստի նախաքննական մարմնում, սպասի՞: Ինչո՞ւ ես այդ ժամը նշանակել, եթե դու զբաղված ես: Եթե այդ ժամին ես նշանակել, ինչպե՞ս կարող ես այլ բանով զբաղեցնել քո այդ ժամը: Ես դա գնահատում եմ՝ որպես բացարձակապես քաղաքական վարք՝ ուղղված վախի, տեռորի մթնոլորտն ավելացնելու՝ մարդուն նվստացնելու, արժանապատվությունը նվաստացնելու, ինքնավստահությունից զրկելու: Եվ այդ բոլորը ամեն օր մենք մեր մաշկի վրա ունենում ենք եւ զգում ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031