Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան. «Հայաստանի իշխանությունները շուստրի են» (Տեսանյութ)

Օգոստոս 03,2012 14:52

Վաղը, ի պաշտպանություն բանտերում նստած իրավապաշտպանների, Բելառուսում համերաշխության ակցիաներ են լինելու: Իսկ Երեւանում այն մեկնարկեց այսօր՝ Բելառուսի դեսպանատան դիմաց: Նախաձեռնությունը Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությանն էր: Կազմակերպության 5 անդամներ, ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու, համերաշխության կոչերով ու ցուցապաստառներով ակցիա անցկացրին:

Ըստ կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Միքայել Դանիելյանի, Եվրոպայի կենտրոնում գտնվելով՝ Բելառուսում գործում է մահապատիժ ու մարդու իրավունքների պաշտպանության մասով Եվրոպական կոնվենցիաները չեն գործում. «Ֆլեշմոբերի, ակցիաների համար մարդկանց այնտեղ ձերբակալում են»: Իրավապաշտպանն այն կարծիքին է, որ մարդու իրավունքների պաշտպանության մասով Բելառուսը շատ բան է սովորում Հայաստանից. «Հայաստանի իշխանությունները, չեմ ասի խելոք, բայց ավելի շուստրի են»:


Կարճատեւ ակցիայի շրջանակներում իրավապաշտպանը դեսպանատանը հանձնելու համար պատրաստել էր նաեւ 5 ստորագրություններով մանիֆեստ, որտեղ էլ նրանք ներկայացրել են իրենց պահանջները, մասնավորապես՝ ազատ արձակել ճնշումների ու հետապնդումների ենթարկված ազատության համար պայքարողներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031