Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպառնացին բոյկոտել մամուլի ակումբը՝ «Նոյ» հյուրասիրելու համար

Օգոստոս 03,2012 14:35

Այսօր «Նոյյան տապան» ակումբում «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամներ Դավիթ Սանասարյանը, Գարեգին Չուքասզյանը, Հրանուշ Խառատյանը լրագրողներին ասում էին, որ օլիգարխ Ռուբեն Հայրապետյանից հասարակությունը պետք է մեջքով շրջվի:

Դավիթ Սանասարյանի խոսքերով՝ «Հասարակությունն իր բիզնեսի ապրանքանիշների մեծ մասից չի օգտվում: Բոյկոտելու ենք նրա արտադրանքը, տեսնենք ինչ է անելու»:

Սա ասելուն պես Դավիթ Սանասարյանը խմեց ակումբի սեղանին դրված «Նոյ» ապրանքանիշի ջուրը: Aravot.am-ը ասուլիսից հետո Դավիթ Սանասարյանի ուշադրությունը հրավիրեց՝ որ խոսում էիք Ռուբեն Հայրապետյանի արտադրանքը բոյկոտելու մասին, բայց կադրում ինքներդ օգտվում էիք դրանից՝ նա պատասխանեց. «Ես չեմ նկատել, պատահական է ստացվել, ես չեմ գնում նրա արտադրանքը, ոչ միայն չեմ գնում, այլ բոլորին խորհուրդ եմ տալիս: Նստում եմ կաֆեում, ասում եմ՝ ջուր բերեք, ասում են՝ ի՞նչ ջուր, ասում եմ՝ բացի «Նոյ»-ից ու «Բջնիից» ամեն ինչ»:

Նա վստահեցրեց, որ ակումբի կազմակերպիչներին կզգուշացնեն, որ դա անելու բան չէր: Ավելի ուշ Գարեգին Չուքասզյանը եւ Դավիթ Սանասարյանը ակումբի պատասխանատուներին զգուշացրեցին, որ հաջորդ անգամ կբոյկոտեն իրենց ակումբը, եթե նման բան նկատեն: Ակումբից էլ պարզաբանեցին, որ «Նոյն» իրենց հովանավորը չէ եւ հաջորդ անգամ նման բան չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031