Հայաստանի ծանրորդները շարունակում են խայտառակ մրցելույթներ ունենալ Լոնդոնի օլիմպիական խաղերում:
Քիչ առաջ տապալվեց նաեւ մեր երրորդ ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Արա Խաչատրյանը: Նա, որ հանդես էր գալիս «B» խմբում, սակայն նրա մասին ասում էին, թե կարող է, այդուհանդերձ, պայքար մղել մեդալների համար, պոկում վարժությունում պատվիրեց մեկնարկային 165 կիլոգրամ ու երեք անգամ տապալեց մոտեցումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ